Այս մարդը վերցնում է անբուժելի հիվանդ երեխաների…անհավատալի է, թե դա նա ինչի համար է անում դա

Լոս Անջելեսի  62 ամյա բնակիչը գիտակցաբար գնում է մի բարդ քայլի. նա անբուժելի հիվանդ՝ մահվան դատապարված երեխաների հետ միասին անցկացնում է նրանց վերջին օրերը: Մոհամեդ Բզիկը դառնում է նրանց համար և հայր, և մայր, գրկում է նրանց և գուրգուրում՝ փորձելով նվիրել նրանց սիրո վերջին նշույլները:

Այդ բարի գործը տղամարդը սկսել է սիրելի կնոջ հետ՝ գրեթե 30 տարի առաջ: Սակայն երբ մահացավ կինը, Մոհամեդը չդադարեց խնամել հիվանդ երեխաներին, ընդհակառակը, նրա սերն ավելի մեծացավ:

Մոհամեդի որդին՝ Ադամը, լինելով 20 տարեկան, հորից կախվածության մեջ է գտնվում, քանի որ հիվանդ է. նրա ոսկորները շատ փխրուն են, և նրան մշտապես օգնություն է անհրաժեշտ:

Այս նկարում տղամարդը գրկել է 6 ամյա աղջնակի, ում վերջերս է տուն բերել մանկատնից: Ըստ բժիշկների կանխատեսումների՝ երեխան վաղուց պիտի մահացած լիներ, քանի որ խուլ է, համր և մարմինն անշարժացած է…Սակայն Մոհամեդի տանը շարունակում է ապրել, հավանաբար այն սիրո և ջերմության շնորհիվ, որն այնտեղ ստանում է:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause