Մեր հերոսուհին կանգնեց ճարպակալման խնդրի առաջ երրորդ երեխայի ծնվելուց հետո: Այդ ժամանակ նա 35 տարեկան էր: Դավիսը լուրջ խնդիր ուներ. եթե նա չէր ուտում, ապա անդադար մտածում էր ուտելիքի մասին: Կինն օրեցօր գիրանում էր:
Շուտով կնոջ մոտ այլ առողջական խնդիրներ առաջացան: Եվ Դավիսը 40 տարեկանում որոշեց փոխել ամեն ինչ և կրկին գեղեցիկ դառնալ: Այդ ժամանակ նա կշռում էր 170 կիլոգրամ:
Բժիշկը խիստ դիետա նշանակեց, և Դավիսը ստիպված էր հետևել բոլոր ցուցումներին:
Կինը փոխարինեց բարձր կալորիականությամբ սնունդը՝ ավելի թեթև տարբերակներով: Օրական նա սկսեց խմել 2 լիտր ջուր: Քանի որ Դավիսի համար չափազանց բարդ էր ֆիզիկական վարժություններ կատարելը, նա որոշեց քայլել օրական առնվազն 10 կիլոմետր:
Երեխաները միացան մորը, և դա կնոջ համար մեծ շարժառիթ էր:
Շուտով Դավիսը սկսեց հպարտանալ ինքն իրենով: Որոշ ժամանակ անց նա արդեն գցել էր 100 կիլոգրամ քաշ և վերադարձել էր լիարժեք կյանքին: Այժմ 3 երեխաների մայրն ավելի լավ տեսք ունի, քան երբևէ: