Այս աղջիկը կշռում է 100 կիլոգրամ, սակայն բալետ է պարում և շատ է սիրում իր գործը

Մեր պատմության հերոսուհու՝ Լիզզի Հաուելլի երազանքն էր բալետի պարուհի դառնալը: Նա միշտ նայում էր բոլոր բալետային շոուները և ցանկանում էր մի օր հայտնվել ճաղրող գեղեցկուհիների փոխարեն: Երբ աղջնակը դարձավ 5 տարեկան, մայրը որոշեց նրան տանել բալետի դպրոց: Աղջիկն արդեն թմբլիկ էր, սակայն դա ոչ կերպ չէր ազդում նրա համառության և աշխատսիրության վրա: Լիզզին դարձավ դպրոցի լավագույն աշակերտուհիներից  մեկը:

Երբ աղջիկը 11 տարեկան էր, մահացավ նրա մայրը, իսկ Լիզզին մնաց մորաքրոջ խնամքին: Աղջիկը խորը սթրես էր ապրում, դրա պատճառով էլ սկսել էր ավելի շատ ուտել, ինչն էլ հանգեցրեց ճարպակալման: Լիզզին հասկանում էր, որ այժմ բալետի մասին կարելի է մոռանալ, քանի որ նման քաշով պարելն ուղղակի անհնար է:

Որոշ ժամանակ անց՝ տեղափոխվելով ուրիշ դպրոց, Լիզզին նոր երեխաների հետ ծանոթացավ և ընկերացավ, կյանքը նոր գույներ ստացավ, աղջիկը հավաքեց ուժերը և սկսեց պարել տանը, հետո շրջեց շատ պարի դպրոցներով՝ հույս ունենալով, որ իրեն կընդունեն:

Սակայն տեսնելով Լիզզիին՝ պարուսույցները հրաժարվում էին վերցնել աղջկան: Բարեբախտաբար, դպրոցներից մեկում հասկացան, թե որքան մեծ է աղջկա սերը դպրոցի հանդեպ,և ընդունեցին նրան: Չնայած նրան, որ մյուս աշակերտուհիները ծաղրում էին Լիզզիին արտաքինի պատճառով, նա շարունակում էր պարել՝ իր հասցեին հնչած վիրավորանքներին ուշադրություն չդարձնելով:

Այժմ Լիզզին 18 տարեկան է, և նա հստակ գիտակցում է, որ պրոֆեսիոնալ բալետի մասին անգամ խոսք չի կարող գնալ, և պարը կմնա երազանք: Աղջիկը ցանկանում է ոստիկան դառնալ, իսկ բալետը կմնա հոբբի:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause