Այսքան համեղ բրինձ դեռ չեք պատրաստել․ անթերի համ և տեսք ունի

Այս բանջարեղենով բրինձը կդառնա  ընթրիքի ձեր ամենասիրելի տարբերակներից մեկը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • բրինձ՝ 250գ
  • հավի ֆիլե՝ 400գ
  • լոլիկ՝ 5 հատ
  • պինդ պանիր՝ 50գ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 170գ
  • պահածոյացված լոբի՝ 170գ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մաղադանոս

Պատրաստման եղանակ․

  • Ջեռոցի խորը տապակի մեջ լցրեք բրինձը, լոբին և եգիպտացորենը։
  • Լոլիկի վրա եռման ջուր լցրեք, հանեք կեղևը և մանրացրեք բլենդերով կամ անցկացրեք քերիչով։ Մի քիչ ջուր, պղպեղ և աղ ավելացրեք, խառնեք։
  • Լոլիկով խառնուրդը լցրեք տապակի մեջ և խառնեք մյուս բաղադրիչների հետ։
  • Կտրատեք հավի ֆիլեն և դրեք բրինձի վրա՝ պատառաքով թեթև սեղմելով։
  • Տապակը փակեք փայլաթիթեղով և դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 40-45 րոպեով։
  • Քերեք պանիրը։
  • Ուտեստը հանեք ջեռոցիցի և լցրեք պանիրը։ Դրեք ջեռոցը ևս 5-10 րոպեով՝ մինչ պանիրը կհալի։
  • Վերջում ուտեստը զարդարեք մաղադանոսով և մատուցեք։

Идеальное второе блюдо: рис с курицей и овощами

Բարի ախորժակ․․․․

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause