Ամուսինը պնդում է, որ կինը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի որոշ բժիշկների մեղքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Հիվանդանոցում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս տարվա հունիսից իրենց մոտ բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Է. Գ.-ն նշված բժշկական կենտրոնում մահացել է:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին Է. Գ.-ի ամուսինը՝ 52-ամյա Ա.. Մ.-ն հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով կինը մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause