Աղցան «Տոնական»…գեղեցիկ և շատ համեղ, օրիգինալ մատուցմամբ

Երբ տանտիրուհիները պատրաստվում են հյուրերին դիմավորելուն, ամեն ինչին մեծ ուշադրությամբ են վերաբերվում: Հաճելի է, երբ սեղանին դրված են ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ և օրիգինալ ձևավորված ուտեստներ:

Այսօր կներկայացնենք մի շատ հետաքրքիր աղցանի բաղադրատոմս, որը կգերի առաջին իսկ հայացքից:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 10 հատ
  • գազար՝  2 հատ
  • կանաչ ոլոռ՝ 500գ
  • վետչինա՝ 200գ
  •  սոխ՝ 1 հատ
  • թվասեր՝ 5ճ.գ.
  • բուլղարական պղպեղ՝ 0,5հատ
  • կանաչ սոխ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

  • Եփեք ձուն և գազարը:
  • 4 ձուն կտրատեք կլորակների, իսկ 6 հատը՝ անցկացրեք քերիչով:
  • Քերած ձուն խառնեք մանրացրած կարմիր սոխի և թթվասերի հետ:
  • Խոշոր քերիչով անցկացրեք գազարը, խորանարդաձև կտրատեք վետչինան:
  • Վերցրեք մեծ ապակե աղցանաման, սկզբում լցրեք գազարը, իսկ գազարի վրա դրեք կտրատած ձվի կտորներն այնպես, որ դրանք կպնեն ամանի կողքերին:
  • Գազարի վրա աղ, սև պղպեղ և ձեթ լցրեք, ինչից հետո ավելացրեք կանաչ ոլոռը: Նույն ձև դրեք ձվի հաջորդ շերտը:
  • Ոլոռի վրա հավասարաչափ լցրեք  կտրատած վետչինան,  որպես հաջորդ շերտ՝ ավելացրեք ձվի և սոխի խառնուրդը:
  • Մանրացրեք կանաչ սոխն ու բուլղարական պղպեղը և զարդարեք աղցանը մատուցելուց առաջ:

Салат «Праздничный»: красивый и очень вкусный

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause