Աղցան՝ ծովախեցգետնի ձողիկներով…բաղադրատոմսը շատ պարզ է

Այս աղցանը համեղ է, հեշտ է պատրաստվում, բացի այդ ունի շատ ցածր կալորիականություն:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարմիր լոբի պահածոյացված՝ 450գ
  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 250գ
  • բուլղարական պղպեղ՝ 1 հատ
  • լոլիկ՝ 250գ
  • պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 1-2 պճեղ
  • թթվասեր
  • աղ

Պատրաստման եղանակ.

Կտրատել ծովախեցգետնի ձողիկները, լցնել այն աղցանամանի մեջ:

Բուլղարական պղպեղը մաքրել, հեռացնել սերմերը և կտրատել պղպեղը, ավելացնել աղցանամանի մեջ: Ավելացնել նաև լոբին:

Քերիչով անցկացնել պանիրը: Կտարտել լոլիկը, նաև ճզմել սխտորը: Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել թթվասերը, աղ լցնել և խառնել:

Բարի ախորժակ:

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause