Աղբանոցի աշխատողը պարկից բարակ ձայներ լսեց…նա բացեց այն և չհավատաց աչքերին

Մայամիում աշխատող հավաքարարների բրիգադան սովորականի նման դուրս եկավ աշխատանքի: Նրանք սկսեցին հավաքել ճանապարհի եզրին կուտակված աղբի պարկերը և գցել դրանք աղբատար մեքենայի մեջ: Հերթական պարկը հանկարծ շարժվեց, և դրա մեջից թույլ բարակ ձայն լսվեց:

Բացելով պարկը՝ տղամարդիկ հայտնաբերեցին փոքր շնիկի: Թույլ, անօգնական…նրան հատուկ էին գցել, որ նա ապրելու շանսեր չունենա…Շունն ուղղակի շուտով կխեղդվեր փակ տոպրակի մեջ և աղբի ծանրության տակ գտնվելով:

Ավելի ուշ պարզվեց, որ շնիկն ընդամենը 4 շաբաթական է:

Շանը հասցրեցին անասնաբույժի մոտ, այդ պահին կենդանին թույլ էր, հրաժարվում էր ուտելուց և անդադար կարծես արտասվում էր: Անասնաբույժը պարզեց, որ դրա պատճառը՝ գլխի շրջանում այտուցվածությունն է: Սովորաբար դա լինում է ուժեղ հարվածի պատճառով:

Առաջին մի քանի օրվա ընթացքում շանը, ում Մերրի անվանեցին,  անդադար գրկում էին, քանի որ նա իքնուրույն չէր քայլում:

Մոտ 10 օր անց Մերրին գրեթե ապաքինվել էր, նույնիսկ կարողանում էր ինքնուրույն ուտել: Շուտով շնիկը լիովին ապաքինվեց: Նա ուրախ, բարի և խելացի կենդանի է: Նայելով նրան՝ դժվար է հասկանալ նման դաժան քայլի դիմած մարդու շարժառիթը: Այժմ Մերրիի կյանքին վտանգ չի սպառնում, նա ապրում է կենդանիների կացարանում և սպասում է, թե երբ ընտանիք կգտնի:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause