Աղացած մսով և դդմիկով կոտլետ…այս ամռան հիթային ուտեստը

Անչափ համեղ և առանձնահատուկ կոտլետներ են ստացվում: Վստահ ենք, այն կդառնա ձեր սեղանի սպասված ուտեստը:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • դդմիկ՝ 1 հատ
  • հավի աղացած միս՝ 400գ
  • ձու՝ 2 հատ
  • սպիտակաձավար՝ 1-2 ճ.գ.
  • ալյուր՝ 2ճ.գ.
  • աղ՝ 0.5թ.գ.
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Դդմիկն անցկացնում ենք խոշոր քերիչով և քամում հեղուկը:

Խառնում ենք դդմիկը, աղացած միսը, սպիտակաձավարը, ձուն, աղն ու պղպեղը:

Թողնում ենք 15 րոպե և անցնում գործի:

Անհրաժեշտ է խոնավ ձեռքերով կոտլետներ ձևավորել:

Յուրաքանչյուր կոտլետը թաթախում ենք ալյուրի կամ պաքսիմատի մեջ և տապակում տաքացրած ձեթով թավայի մեջ:

Похожее изображение

Բարի ախորժակ…

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause