Ահա թե որքան գումար է ստացել Քոչարյանի պաշտպանական խումբը՝ պաշտպանությունն իրականացնելու համար. Հայկ Ալումյանը խոսել է

Հայկ Ալումյանը խոսել է շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց Քոչարյանի պաշտպանական խումբը 200.000 դոլար է ստացել պաշտպանությունն իրականացնելու համար:
Բացի այդ, Ալումյանն ասել է, որ իր կարծիքով որևէ խախտումներ չեն եղել Ռոբերտ Քոչարյանին վերաբերող որոշման մեջ:


200 000 դոլար ստանալու մասին ինֆորմացիան փաստաբանն այսպես է մեկնաբանել.
«Ամենայն անկեղծությամբ, չգիտեմ՝ մնացած փաստաբաններն ինչքան են վարձատրվում այս գործով:

Այնպես չէ, որ բոլորիս մի գումար է վճարվում: Կարող եմ իմ մասով ասել, որ վարձատրությունը բավականին բարձր է, բայց այն թվերը չեն, որի մասին խոսվում է:

Չեմ ուզում թիվը բարձրաձայնել, բայց բավականին բարձր վարձատրություն է, բայց դե մյուս կողմից էլ ես նոր գործեր արդեն մի տեւական ժամանակ այլեւս չեմ վերցնում, հին գործերն էլ ավարտվում են:
Մի խոսքով, դժգոհ չեմ վարձատրությունից»:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause