Ահազանգում է զինվորը.զինվորի վրա փող են աշխատում.Մաքսիմալ տարածել,որ հասնի պատկան մարմիններին

Ընկերներիցս մեկը,ով ծառայում է Արցախի զորամասերից մեկում,իր ֆեսբուքյան էջում ահազանգում է մի խնդրի մասին,որը կոչվում է զինվորի վրա փող աշխատել:

Շատերը գիտեն,շատերն էլ գուցե անտեղյակ են ձևանում,որ զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:

Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում վաճառվում է 380- 400 դրամ:

10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300դրամ,որը հազիվ հերիքում է 7 օրվա:Կոպիտ հաշվարկներով զինվորը 1 ամսվա ընթացքում  միայն ծխախոտի վրա ծախսում է 17200դրամ և դա այն դեպքում,երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400դրամ:

Հարգելի խանութպաններ և նրանց արտոնություններ տվողներ, դուք հասկանու՞մ եք,որ ուղղակի փող եք աշխատում զինվորների վրա,էն զինվորների,ովքեր երբեմն մահվան վտանգի տակ սահման են պահում,որ դուք հանգիստ քնեք: Կա մեկ այլ խնդիր ևս,զորամասներում հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի հետ կապված:1000դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100դրամ,իսկ 500դրամանոց քարտի համար 550 դրամ:

Ու այսքանից հետո,երբ վաճառողին հարցրել են,թե ինչու է այդքան թանկ,նա պատասխանել է.

-Կարողա՞ Ղարաբաղ տելեկոմ ես եկել:

Գրառման վերջում զինվորը խնդրում է պատկան մարմիններին զբաղվել այս հարցերով:

Խնդրում ենք տարածել թող այս հարցը հասնի պատկան մարմիններին 

 

 

Like this post? Please share to your friends:
Prends ta pause