Ներկայացնում ենք շատ համեղ թխվածքի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին՝ առանց բացառության:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 340գ ալյուր
- 200գ շաքարավազ
- 5 ձու
- 400գ ալյուր
- 200գ կարագ
- 1թ.գ. փխրեցուցիչ
- 200գ ազնվամորի
Պատրաստման եղանակ.
Առանձին տարայի մեջ մաղում ենք 300գ ալյուրն ու 100գ շաքարավազը: Նաև ավելացնում ենք փխրեցուցիչն ու լավ խառնում:
Ավելացնում ենք կարագը: Այն պիտի նախօրոք սառեցրած լինի, որպիսի խառնելով ստանանք փշուրանման զանգված:
Հարում ենք ձուն, ավելացնում խառնուրդին և խառնում:
Ջեռոցի տապակին կարագ ենք քսում և մեջը լցնում խմորը և սեղմում:
Կես ժամով ուղարկում ենք սառնարանի մեջ:
Այժմ հարում ենք 4 ձու և շաքարավազի մյուս մասը: Հարիչով խառնելով՝ սպիտակ խիտ զանգված ենք ստանում: Ավելացնում ենք 40գ ալյուր և թթվասեր: Լավ խառնում ենք:
Խմորը հանում ենք սառնարանից, լցնում ազնվամորին, իսկ հետո էլ ձվային զանգվածը:
Ուղարկում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 40-45 րոպե:
Թխվածքը կարելի է մատուցել, բարի ախորժակ: