Տատիկիս խորհուրդ տված այս հին ու փորձված հնարն օգնեց ինձ բուժել կրունկների խորը ճաքերը մի գիշերվա ընթացքում

Ճաքճքված կրունկները մեծ տհաճություն են պատճառում: Շատ միջոցներ են առաջարկվում, սակայն երբեմն ցանկալի արդյունքը այդպես էլ հասանելի չի լինում:  Այս միջոցը կօգնի բուժել ճաքերը և մոռանալ դրանց մասին:

Քայլ 1  — տաք ջուր

  • Տաք ջուր
  • 2 ճաշի գդալ սոդա
  • Չեչաքար
  • 2 ճաշի գդալ աղ

Փոքր թասի մեջ տաք ջուր լցնել, ավելացնել սոդան և աղը, ոտքերը պահել այդ ջրում 15 րոպե: 15 րոպե անց ոտքերը չորացել և շփել չեչաքարով, մաշկի մահացած բջիջները հեռացնելու համար:

Քայլ 2 — սկրաբ

  • 2 գդալ  յուղ
  • Շաքարավազ

Խառնել և քսել ոտնաթաթերին և մերսել 5 րոպե, որից հետո ոտքերը լվանալ մաքուր ջրով:

Քայլ 3 — Խոնավեցում

Փոքրիկ թասի մեջ լցնել 2 ճաշի գդալ բուսայուղ, ավելացնել փոքրիկ կտոր մոմ, վրան լցնել տաք ջուր, խառնել և թողնել սառչի:

Ոտքերի համար կրեմը պատրաստ է, քսել ոտնաթաթերին, կրունկների շրջանում և գուլպա հագնել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Like this post? Please share to your friends:
Prends ta pause