Բոլորս էլ աղբն ենք գցում սոխի կեղևը, սակայն պետք է իմանալ, թե ինչու պետք չէ անել դա:
Վերջին ուսումնասիրությունների արդյունքներին համաձայն՝ սոխի կեղևը հանդիսանում է ֆլավոնոիդների հարուստ աղբյուր, որն իրենից ներկայացնում է հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային միացություն:
Սոխի կեղևի օգտագործման առավելությունները.
- նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի պարունակությունը
- կարգավորում է արյան ճնշումը
- պայքարում է ալերգիայի դեմ
- նվազեցնում է բորբոքումները
- պայքարում է դեպրեսիայի դեմ և այլն:
Սոխի կեղևը նախատեսված չէ ուտելու համար, սակայն դրանից կարելի է օգուտ ստանալ՝ այն ավելացնելով ուտեստների մեջ՝ պատրաստելու ընթացքում, իսկ վերջում պարզապես հանելով: Սոխի կեղևը կարելի է դնել մաքուր մառլյայի մեջ և եփելու ընթացքում դնել կաթսայի մեջ, որպիսի կեղևը չխառնվի սննդի հետ:
Բացի այդ, սոխի կեղևով պատրաստված թուրմը հիանալի միջոց է մազերը փափկեցնելու համար: Թուրմը քսեք լվացած մազերին և թողեք, որ չորանա:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։