ՈՐ ԽՄԻՉՔԸ ԿԱՐՈՂ Է ՆԻՀԱՐԵՑՆԵԼ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ

Որ խմիչքը կարող է նիհարեցնել մեկ շաբաթում

Դիետոլոգները կարծում են, որ վարունգի հյութով կարելի է նիհարել մեկ շաբաթում՝ օգտագործելով վարունգի, նեխուրի եւ անանասի հյութ։ Այս մասին հայտնում է «Пишет Омск»-ը։

Ըստ հրապարակման, իհարկե սննդակարգում որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի, սակայն խիստ սահմանափակումներ չեն լինի։

Հիմնական շեշտը դրվում է առողջ սնունդ ուտելու վրա, իսկ քաղցրեղենը պետք է փոխարինել մրգերով։

Այս հյութը մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, օգնում ճարպային կուտակումներից ազատմանը։ Այն պետք է խմել առավոտյան ուտելուց առաջ։

Այն շատ հեշտ է պատրաստվում։ Պետք է իրար խառնել նեխուրը, անանասն ու վարունգը եւ խյուսի վերածել միախառնելով բլենդերում։

Ի դեպ, օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause