Բանանը պարունակում է մեծ քանակությամբ մագնիում, ինչն էլ շատ լավ է ազդում քնի վրա: Բացի այդ, մեզ հարկավոր է նաև դարչին, որը կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը:
Ահա թե ինչ է հարկավոր անել:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 թարմ բանան (կեղևով)
- ջրով փոքր կաթսա
- մի քիչ դարչին
Պատրաստման եղանակ.
Կտրել բանանի երկու ծայրերը:
Բանանը դնել ջրով կաթսայի մեջ և եռացնել 10 րոպե:
Ավելացնել մի քիչ դարչին:
Բանանը կօգնի հեշտ և խորը քնել: Փորձեք այս միջոցը, եռացրեք բանանը և խմեք ջուրը, և դուք արտակարգ քուն կունենաք: