Երբ վզի մկաններից մեկը բորբոքված է, դա հանգեցնում է ուժեղ ցավի, իսկ առաջացած դիսկոմֆորտը խանգարում է լիարժեք ապրել:
Վզի ցավի հիմնական պատճառներն են.
վատ կեցվածքը
կրկնվող շարժումները
ծանրություններ բարձրացնելը
նոր գործունեություն կատարելը…
Ահա բնական միջոցներ՝ վզի ցավից ազատվելու համար.:
Սառույց
Սա ամենապարզ միջոցն է: Ցածր ջերմաստիճանը կարող է նվազեցնել բորբոքումը և թեթևացնել ցավը: Մի քանի կտոր սառույց դրեք պլաստիկե տոպրակի մեջ, տոպրակը փաթաթեք բարակ սրբիչով և դրեք վզի հատվածում՝ թողնելով 15 րոպե: Արեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ առաջին 24 ժամվա ընթացքում:
Խնձորի քացախ
Քացախի հակաբորբոքային հատկությունները կարող են օգնել վզի ցավից ազատվելու հարցում: Կես բաժակ խնձորի քացախը խառնեք նույն քանակությամբ ջրի հետ: Վերցրեք թղթե անձեռոցիկ, թրջեք այն խառնուրդի մեջ և դրեք խնդրահարույց հատվածում:
Տաք և սառը ջուր
Տաք և սառը ջրի օգտագործումը շատ արդյունավետ բնական միջոց է: Վզի հատվածը 3-4 րոպե անդադար պահեք գոլ ջրի տակ: Բացեք սառը ջուրը և պահեք 30-60 վարկյան: Հետո կրկին փոխեք՝ բացելով տաք ջուրը, և այդպես մի քանի անգամ:
Այս պրոցեդուրայի կատարման ընթացքում պիտի համոզված լինեք, որ վիզը լարված չէ և վիզը չպետք է շարժեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։