Յուրաքանչյուր կին ցանկանում է, որ իր ոտքերը լինեն գեղեցիկ և խնամված: Սա հատկապես արդիական է ամռանը, քանի որ հիմա բաց կոշիկներ կրելու շրջան է:
Ցավոք, ցուրտ ամիսների ընթացքում կրունկների մաշկը կոպտանում է:
Այսօր կպատմենք սնուցող քսուքի մասին, որը կարող եք ինքներդ պատրաստել տան պայմաններում:
Անհրաժեշտ է կալենդուլայի քսուք՝ 20գ և վիտամին А՝ 10 մլ: Երկուսն էլ կարող եք գտնել դեղատանը:
Նշված բաղադրիչները խառնեք և փակ տարայի մեջ պահեք սառնարանում: 7 օր քնելուց առաջ խառնուրդը քսեք կրունկներին և բամբակե գուլպաներ հագեք: Այս հրաշք քսուքը կօգնի ունենալ փափուկ կրունկներ և կազատի ճաքերից և կոշտացած մաշկից: