Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով նիհարել։ Ըստ մասնագետների, պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ավելորդ ճարպային զանգվածի կորստի, այլ մկանների ամրացման եւ մկանային զանգվածի ավելացման վրա։
Այս մասին հայտնում է Medicalxpress հանդեսը։ Մասնագետները ուսումնասիրել են 400 երկվորյակ զույգի, որոնք 22-45 տարեկան են, եւ եկել են այն եզրակացության, որ մկանային զանգվածն ունի առանցքային նշանակություն արդյունավետ նիհարեցման գործում եւ օգնում է կրկնակի ավելորդ քաշ հավաքելուց խուսափելուն։ Գիտնականները նկատում են, որ ավելի մեծ մկանային զանգվածը պայմանավորված է ինսուլինի հանդեպ զգայականության հետ։
Մկանները օգտագործում են թթվածինն ու ընդհանուր առմամբ, օգտագործում մեծ քանակությամբ էներգիա։ Բացի այդ, կարեւոր առանձնահատկություններից է նաեւ գլյուկոզան արյան բաղադրությունից «դուրս քաշելը»։
Գիտնականները նշում են, որ ոչ բավարար զարգացած մկանային համակարգը կարող է բերել սիրտ-անոթային խնդիրների եւ դիաբետի։