Ժողովրդական բժշկություն. մաքրեք անոթները՝ բազմաթիվ հիվանդություններ կանխելու համար

Տարիների ընթացքում արյան շրջանառությունը վատանում է, և ամենից շատ տուժում է ուղեղը, քանի որ պատշաճ չի սնուցվում: Այստեղից էլ առաջանում են ճնշման հետ կապված խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ:

Այսօր կպատմենք անոթները՝ խոլեստերինից մաքրելու համար նախատեսված միջոցի մասին:

Անհրաժեշտ է ընդամենը մի քանի բաղադրիչ.

  • 4-5 հատ կիտրոն
  • 50-70 գ կոճապղպեղ
  • 2 լիտր մաքուր եռացրած ջուր
  • 5 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. մեղր

Պատրաստման եղանակ.

  1. Կիտրոնը լավ լվացեք:
  2. Կտրատեք այն բարակ օղակների կամ աղացեք՝ առանց կեղևը հանելու:
  3. Կոճապղպեղն ու սխտորը մանրացրեք և նույնպես աղացեք:
  4. Կիտրոնը դրեք 3 լիտրանոց բանկայի մեջ:
  5. Եռացրած ջուրը սառեցրեք մինչ 60 աստիճան:
  6. Ջրին ավելացրեք սխտորը, կոճապղպեղը և մեղրը: Լավ խառնեք և լցրեք կիտրոնի վրա:
  7. Թողեք, որ խառնուրդը մի օր թրմվի:

Օգտագործեք այն ամեն օր՝ օրական 2 անգամ 100մլ չափաբաժնով, առավոտյան ուտելուց առաջ և երեկոյան՝ ընթրիքից առաջ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Like this post? Please share to your friends:
Prends ta pause