Գիտնականները պարզել են կոտրվածքների դեպքում ձվի կճեպի օգուտը

Գիտնականները պարզել են կոտրվածքների դեպքում ձվի կճեպի օգուտը

Մասաչուսեթս նահանգի Լոուելի համալսարանի մասնագետները մշակել են ձվի կճեպի մասնիկներով գել, որը կարող է կիրառվել կոտրվածքների դեպքում:

Մշակումն իրենից ներկայացնում է ժելատինի հիմքի վրա պատրաստված հիդրոգելով ձվի մանրացված կճեպ, որի մեջ ավելացնում են պացիենտից վերցրած ոսկրային հյուսվածքի չհասունացած բջիջները: Ստացված նյութը դնում են եռաչափ հիմնակմախքի մեջ, որը տեղադրված է հատուկ ինկուբատորում: Լաբորատորիայում աճեցված նոր ոսկրային հյուսվածքը կարելի է պատվաստել պացիենտի օրգանիզմում:

Առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս հիդրոգելը մեծացնում է ոսկրային բջիջների վերականգնվելու ունակությունը, ինչը դրականորեն է անդրադառնում ոսկորների աճի եւ ամրության վրա: Դրանից բացի, այս տեխնոլոգիան նվազագույնի է հասցնում պացիենտի իմունային համակարգի կողմից իմպլանտի մերժումը:

Գիտնականների խոսքով՝ տեխնոլոգիան կարող է կիրառվել նոր աճառային հյուսվածք, ինչպես նաեւ ջիլեր կամ ատամներ աճեցնելու համար:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Biomaterials Science ամսագրում:

 

Աղբյուրը` med.news.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause