Գիտնականները պարզել են, թե որն է զարկերակային ճնշումը նվազեցնելու ամենապարզ միջոցը

Գիտնականները պարզել են, թե որն է զարկերակային ճնշումը նվազեցնելու ամենապարզ միջոցը

Արիզոնայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ զարկերակային ճնշման կարգավորման ամենապարզ միջոցը 7-9 ժամ տևողությամբ առողջ քունն է: Ինչպես գրում է iz.ru-ն, մասնագետների ենթադրությունները հիմնված են միջինում 45 տարեկան 300 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքների վրա:

Գիտափորձի բոլոր մասնակիցներն ստացել են սարքեր, որոնք չափում էին նրանց զարկերակային ճնշումը յուրաքանչյուր 45 րոպեն մեկ, իսկ գիշերը կրում էին հատուկ ապարանջան, որը գնահատում էր քնի տարբեր փուլերի արդյունավետությունը:

Պարզվել է, որ քիչ կամ վատ քնող անձանց մոտ առավոտյան բարձրանում էր սիստոլիկ ճնշումը: Միևնույն ժամանակ նրանք, ովքեր քնում էին զարկերակային բարձր ճնշմամբ, սակայն բավական երկար, առավոտյան նման խնդիրներ չէին ունենում:

Վերլուծելով ստացված տեղեկությունները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ինքնազգացողության բարելավման համար հարկավոր է քնել 7-9 ժամ: Ընդ որում, խորհուրդ է տրվում պառկել քնելու ժամը 23:00-ից ոչ ուշ:

Բացի այդ, մասնագետները հորդորում են քնել բացաձակ մթության մեջ՝ փակելով վարագույրն ու անջատելով բոլոր գաջեթները, քանի որ լույսերը նույնպես ազդում են քնի որակի վրա:

աղբյուրը

Like this post? Please share to your friends:
Prends ta pause