Բնական դեղամիջոցներ բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Բնական դեղամիջոցներ բշտիկներից ու կորյակներից ազատվելու համար

Շատերը կարծում են, որ բշտիկների ու կորյակների խնդրին մարդիկ բախվում են միայն դեռահասության շրջանում, սակայն իրականում մաշկային այս խնդիրները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում: Որպես կանոն դրանք վկայում են օրգանիզմի աշխատանքում առաջացած որևէ խանգարման կամ զուտ մաշկային խնդրի մասին, ուստի վերջնականապես մաշկը բուժելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել բշտիկների առաջացման պատճառը: Սակայն այնուամենայնիվ հիմնական խնդրի բուժման հետ մեկտեղ հարկավոր է պայքարել նաև արդեն իսկ ի հայտ եկած բշտիների դեմ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք կօգնեն ազատվել մաշկային այս տհաճ խնդրից ու ձեռք բերել առողջ ու հարթ մաշկ:

  • ½ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 15 րոպե: Թուրմը քամել, ավելացնել մի քանի կաթիվ կիտոնի հյութ, լավ խառնել ու օգտագործել ստացված լոսյոնն ախտահարված հատվածների շփման համար:
  • 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկը սառչի: Քամել թուրմն ու օգտագործել որպես դեմքի բնական լոսյոն:
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլները մանրացնել սրճաղացով, ավելացնել 1 ձվի սպիտակուց ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել բշտիկին, թողնել չորանա, այնուհետև լվացվել մաքուր ջրով:
  • 1 ճաշի գդալ խյուս դարձրած բանանին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե և լվացվել մաքուր ջրով

Աղբյուրը՝ tert.am

Like this post? Please share to your friends:
Prends ta pause