Բոլորի ճաշակները տարբերվում են, ոմանք նախընտրում են թուխ մաշկ, ոմանք էլ բաց երանգի կողմնակից են, սակայն մի բանն է անփոփոխ. բոլոր կանայք էլ ցանկանում են ունենալ հարթ և առանց պիգմենտային լաքաների մաշկ:
Այսօր ցանկանում ենք պատմել մի բնական և պարզ միջոցի մասին, որը կօգնի ազատվել արևայրուքի հետքերից, անցանկալի պիգմենտային լաքաներից և հարթեցնել դեմքի տոնը: Դրա համար անհրաժեշտ է բրինձից և կաթից պատրաստված սկրաբ:
Այսպիսով, ինչ է անհրաժեշտ.
- 1բաժակ հում բրինձ
- կես բաժակ կաթ
Քայլ 1. Անհրաժեշտ է մանրացնել բրինձը՝ փոշիանման զանգված ստանալու համար:
Քայլ 2. Բրինձին ավելացնել կես բաժակ կաթ:
Քայլ 3. Խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Եվ վերջ, սկրաբը պատրաստ է:
Ինչպես կիրառել.
Սկրաբը քսել դեմքին և վզին, զգուշորեն մերսել մաշկը: Թողնել խառնուրդը 10-15 րոպե, ինչից հետո լվանալ գոլ ջրով: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 2-3 անգամ: