Բացի սննդի մեջ և առողջական խնդիրներ լուծելու նպատակով՝ սոդան օգտագործվում է տան մաքրման համար, նաև որպես կոսմետիկա: Ծանոթացեք սոդայի կիրառման հետևյալ եղանակներին, որպիսի ձեր կյանքը հեշտացնեք:
Պայքարում է բշտիկների դեմ
Սոդան օգնում է բշտիկների և ակնեի դեմ պայքարում: Մի քիչ սոդա և ջուր խառնեք, որպիսի մածուցիկ զանգված ստացվի: Քսեք այն անմիջապես ակնեի վրա:
Ատամների սպիտակեցում
Ջրածնի պերօքսիդի հետ սոդա խառնելով՝ կկարողանաք ատամները սպիտակեցնող բնական միջոց ստանալ: Այն անհրաժեշտ է օգտագործել շաբաթական 1 անգամից ոչ ավել, քանի որ չափից ավել օգտագործումը կարող է վնասել ատամներին:
Թարմ շնչառություն
Մի բաժակ ջրի մեջ 1թ.գ. սոդա լուծեք և ողողեք բերանի խոռոճը՝ տհաճ հոտից ազատվելու համար:
Առողջ և մաքուր վարսեր
Շամպունին մի պտղունձ սոդա ավելացնելով՝ կստանաք հզոր միջոց, որի օգտագործումից հետո մազերը կդառնան ավելի փայլուն և առողջ:
Մաքուր եղունգներ
3 թ.գ. սոդան խառնեք 1թ.գ ջրի հետ և քսեք եղունգներին և կուտիկուլային, որպիսի դրանք առողջ լինեն: