Սխտորի օգտագործումը՝ առողջարար պրոցեդուրա է: Այն կանխում և բուժում է բազմաթիվ առողջական խնդիրներ:
Մի շարք գիտական փորձեր ապացուցել են, որ սխտոր ուտելով՝ օրգանիզմը սնուցում եք բնական հակաբիոտիկով: Այդ կերպ միկրոբները ենթարկվում են սխտորի բուժիչ ազդեցությանը և այլևս չեն բազմանում:
ՀԵտազոտությունները ցույց են տվել նաև, որ սխտորը կարող է իջեցնել արյան ճնշումը: Բացի այդ, այն ստեղծում է սրտային հիվանդությունների պրոֆիլակտիկա, լավացնում արյան շրջանառությունը, պահպանում է լյարդի և միզապարկի առողջությունը:
Սխտորը՝ հզոր դեղամիջոց է այն դեպքում, երբ ունեք ստամոքսի խանգարում կամ փորլուծություն: Ըստ որոշ մասնագետների՝ սխտորը կարող է օգտակար լինել նաև նյարդերի հետ կապված խնդիրների ժամանակ:
Դատարկ ստամոքսին սխտոր ուտելը նպաստում է լավ մարսողությանը, կարգավորում է ախորժակը, օգնում է ազատվել ամենօրյա սթրեսներից:
Սխտորն օգտագործվում է մի շարք դեղերի և բուժման տեսակների մեջ:
Այն համարվում է լավագույն մթերքը դետոքսիկացիայի համար: Սակայն եթե ունեք բարձր ջերմություն կամ լուրջ գլխացավեր, ապա խուսափեք այդ շրջանում սխտորի օգտագործումից: