«Քեզ 48 ժամ․ սպասում եմ պատասխանիդ»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցությանբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյա՛ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:

Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:

Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ…

Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:

Քեզ 48 ժամ:

Սպասում եմ պատասխանիդ…

Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ…

Ես մի պայման եմ միայն դնում.

Դիմակ չեմ դնելու…

Ժամանակը գնաց…»։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: