Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում, հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի պատճառով ստիպված կլինի ինքնամեկուսանալ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման պատճառով, պետք է որոշակի ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կրեմլից պարզաբանել են, որ հաշվի առնելով սա՝ ՌԴ նախագահը այս շաբաթ Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: