«Շատ նեղն էի, վարկի օրերը․ եկան, թե հարյուր դոլլար փող են տալիս, մի քանի օր դատարանի դիմաց գաս, կանգնես․ վերցրի»․ Քոչարյանի «աջակիցի» խոստովանությունը

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թշվառ եք` շենշող։

Քոչարյանի ակԾԾիվը մարզեր է գրվում։

Մեղայասսու։

Բակում կարտոֆիլ են վաճառում։ Գյուղացի մարդ ու կին են։

Խոսում ենք, ասում է` այ ախպեր ջան, շատ նեղն էի, վարկի օրերը։

Եկան, թե հարյուր դոլլար փող են տալիս, մի քանի օր դատարանի դիմաց գաս, կանգնես։ Վերցրեցի։

Բայց մտքիս մեջ ինձ ինչ ասես ասում էի ու ամոթու գնացի, հեռու կանգնեցի, բայց Աստծուն խնդրում էի, որ էդ մարդասպանին ազատ չթողնեն։

Ինչ ասեմ..

Էսօր էլ իմացա, որ ամբաստանյալ Քոչարյանի համար ստորագրություն հավաքելու համար, գազելով մարդ են քաղաքից տանում, որ մարզերի «բնակչությունը» շատ երեւա։

Դե տեսախցիկ ա, բան ա։ Ինչքան շատ մարդ լինի Քոչարյանի համար ժխշվող, այնքան կադրերը ճոխ։

Քոչարյանը աջակից չունի, իզուր ձեզ մի կոտորեք։

«Փող տաս գարշապարդ կլիզեն» տեսակով էլ գղգղացեք ու շուրջ պար բռնեք։

Քոչարյանի ամբաստանյալի կարգավիճակը պետք է (արագ ընթացք ստանա) փոխվի` ՑՄԱՀ դատապարտյալ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: