Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անարդյունավետ է համարել Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային հայտարարությունները։ Այս մասին նա ասել է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ, հավանաբար, լարվածություն են առաջացնում։
«Ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը, մենք ականատես եղանք Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» էմոցիոնալ հայտարարությանը: Խոսքը նյութական ուժ է ստանում»,- հավելել է Լավրովը։
«Հույս ունեմ, որ զգացմունքները 2-րդ պլան կմղվեն»,- նշել է նա։