Նորմալ պրոցես է տեղի ունենում. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցն օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։ Նշենք, որ համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ Արայիկ Հարությունյանի՝ հրաժարական ներկայացնելու համար: Նախաձեռնության հեղինակները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պաշտոնանանկ անել նախարարին։

«Նորմալ պրոցես է տեղի ունենում Հայաստանում, ցանկացած գործընթացի հետ կապված մի խումբը կարող է գոհ լինել, մյուս խումբը՝ դժգոհ։ Վստահ եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, վերջնաժամկետ կտրվածքով, այդ քաղաքականությունից դժգոհների մոտ հակառակ զգացումները կառաջանան։ Այն քաղաքականությունը, որը վարում է նախարարությունը, արդյունավետ է, եւ օգնելու է միմիայն մեր կրթությանը եւ մշակույթին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: