Նիկոլը իրոք մեղավոր է Միքայել,որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է և խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց

Միքայել Մինասյանը կրկին ելույթ է ունեցել, որով նոր Հայաստանը անվանել է ստի կայսրություն, Վարչապետի ընտանիքը մաֆիոզ, եզրակացրել է, որ իր մեղադրանքներին պատասխան չունենք, որ մեր մեթոդները հնաոճ են , իրենից սարսափում ենք և Վարչապետն էլ կատաղած պացիենտ է: Այստեղ են ասել, չգիտես լաս թե խնդաս:
Եթե մաֆիոզ է Փաշինյանը, ապա մաֆիոզ է ողջ Հայաստանը, բացառությամբ Միքայել Մինասյանի սրբադասված աներոջ ընտանիքից, դե իրանն էլ որպես անհաջող կցորդ:

Վարչապետի կառավարումը չի կարող լինել հնաոճ, մի պարզ պատճառով, որովհետև նոր է, իսկ հինը Միքայելի աներոջ ընտանիքն է իր չկայացած կցորդով:Կատաղած պացիենտի մասով, մոմ կվառեմ, եթե մի օր Վարչապետը իրոք կատաղի:
Գիտես Միքայել այդ ժամ ի՞նչ կկատարվի:

Հավատա, 90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից, ոչ թե Վատիկան, այլ Սոչի, որտեղի խոհանոցից խոսում ես և առանց միջազգային պայմանագրերի առկայության քեզ կբերենք Հայաստան ու կներկայացնենք ժողովրդի դատին:
Կխնդրեմ ուշադիր լինես, ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի դատին, որովհետև եթե քո ասելով Նիկոլը կատաղի, ապա էլ իր թավիշը չի լինի, այլ մեր:

Եթե կասկածում ես խոսքերիս, կարող ես հարցնել աներոջդ, վստահ եմ, որ հանուն իր թոռների նա կհաստատի իմ խոսքերը, գոնե սեփական փորձից ելնելով, որովհետև մեր թավիշին նա առնչվել է դեռևս 90-ականներին, երբ բենզինի կտրոն էր դուրս գրում Արցախում:Բայց չեմ կարող նաև օբյեկտիվ չլինել և չնդունել, որ Նիկոլը իրոք մեղավոր է:Այո
Նա մեղավոր է, որովհետև դու դեռ խոսում ես, այլ ոչ թե դատարանից մեղմ պատիժ մուրում:

Մեղավոր է, որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է և խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց:

Վարչապետը <<մեղավոր է>>, որ ձեր պես սրբապիղծ չէ և դեռ գոնե մեզ թույլ չի տալիս գալ ձեր հետևից, հավատա մեր զինանոցում դեռ կան մի քանի տասնյակ պոտենցյալ ցմահ ազատազրկման գնացող հայրենասերներ, որ կգան ձեր հետևից:
Մի բան էլ, որը վերաբերվում է և քեզ և քեզ պես մտածող շատերին:

Բացարձակապես կապ չունի թե ես, կամ իմ ընկերները Վարչապետի որ քայլն ենք քննադատում:Մենք, մեր Վարչապետը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր հարազատը:
Ցանկացած ողջամիտ մարդ, այնքան ուղեղ պետք է ունենա, որ դրանից չառիթավորվի, մի պարզ պատճառով, որովհետև մենք Վարչապետին քննադատում ենք, որովհետև նա չի թողում ձեզ պատժել:
Բայց դու ճիշտ ես, ժողովրդի համբերությունը արդեն սպառվում է:Շուտով այն իրոք կվերջանա:Արդյունքում այլևս չենք ենթարկվի Վարչապետին և առաջինը կգանք քո հետևից:
Առողջ եղիր, դու դեռ ասելու շատ բան ունես:

Իսկ որ կասես, չեմ կասկածում, ձեր տեսակը միշտ է ասում , երբ առանց թավիշ հարցեր են տալիս:
Արի Միքայել, աղոթենք, որ Վարչապետը իրոք կատաղի, մեզ չի լսում, գոնե քեզ լսի:
Աստված պահապան Հայ ժողովրդին:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: