Հիշու՞մ եք այս նախագիծը, պետք է ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ. Թեհմինա Վարդանյան

Թեհմինա Վարդանյան

Հիշու՞մ եք այս նախագիծը, պետք է ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լույս» խմբակցության Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Հիշու՞մ եք այս նախագիծը

Ես շատ լավ եմ հիշում։ Շուրջ մեկ ամիս ողջ քաղաքային իշխանությունը, ավագանու անդամներն ու հասարակությունը պաթոսով խոսում էին այս նախագծի մասին։ Այդ պահին անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու»։

Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նապագիծը։

Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես և չկա որևէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթևեկությունը թեթևացնող որևէ էստակադայի/հանգույցի կառուցում։

Ալեեեեեե հոպ, կա նախագիծ, չկա նախագիծ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: