«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ
«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:

Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-ասել է Վահե Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքը վաղը մամուլի ասուլիս կհրավիրի:

Понравилась статья? Поделиться с друзьями: