Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին․ Ալիևի նոր հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին», — բացման խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին». Իլհամ Ալիև
«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը, նախաձեռնությունները և մոտեցումները տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում: ԵՄ-ն ունի, և ես համոզված եմ, որ կունենա շատ կարևոր դեր այս հարցում», — շարունակել է ԱԼիևը:

«ԵՄ-ն հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության օգտին». Շառլ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպումից հետո
Նա նաև նշել է, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգակիրների հուսալի մատակարար է». «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու նոր հնարավորություններ են ի հայտ եկել», — ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման հարցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: