Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ ցուցակ հրապարակելը սխալ է, և դա չի լինելու:

«Ցուցակ հրապարակել նշանակում է վտանգել նրանց առաջին հերթին և հնարավորություն տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացին: Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, մենք պատկերացում կունենանք ռազմագերիների ինչ թվի մասին է խոսքը: Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որի մասին գիտենք և որը տեսանելի է եղել: Պրոցեսը տևական է և շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների և առանց ֆետիշացման»,- նշեց Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ շատ կարճ ժամանակում կունենանք ամբողջական ցուցակ և որևէ մեկը չպետք է անզգույշ արտահայտություններով ու քայլերով խանգարի դրան:

Понравилась статья? Поделиться с друзьями: