Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պար տվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում- Ցա վ – նվաս տացում- անելանելիություն

Կարին Տոնոյանը գրում է. Պար տությունից- հաղթանակ… իսկ արանքում՝ անորոշ ներկա……
Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պար տվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում- Ցա վ – նվաս տացում-
անելանելիություն ու անճարություն……

Եվ վաղվա ճակատագրի անհայտությունն ու անհավատությունը մարդկանց դարձրել է անտարբեր, օրվա պահանջով ապրող, ազգային արժեքներին քամահրանքով վերաբերվող…… Արդեն ութ ամիս է պա տերազմի, պարտության, դավ աճանության ու անդառնալիության, անհուսության ուրվ ականներն են շրջում Հայաստանում և շարունակվում է բզկ տումը

հավատի ու անհավատության միջև, կասկածի ու հավաստիության միջև, պարտվածի, թե դավ աճանվածի նվաս տացուցիչ զգացողության միջև, իմաստ ու անիմաստի, կորցրածի եւ փրկվածի, ցավի տակ մնալու ու հարկադրված ապրելու անհասկանալի որոնումների միջև…….. Իսկ կյանքը շարունակվում է, և մենք դա տապարտված ենք ապրելու….. դ ատապարտված ենք այս ցավի միջից վեր հանելու Հային ու Հայաստանը և ապրեցնելու….. Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադ ավ ու անհայրենիք գոյերից և պիտի կերտվի իրական, ինքնավստահ ու ինքնասեր, հզոր Հայաստան……ու դա այն միակ գինն է, որի համար մենք զո հեցինք մեր 5000 զավակների կյանքը, դա միակ դեղ ու ճարն է, որ ամոքելու է միլոնավոր հայերի վիրա վոր հոգիները, դա այն հենակն է, որին հենվելով պիտի վերականգնվի մեր հաշմա նդամ դարձած ինքնասիրությունը…..պատիվն ու հեղինակությունը: Իսկ ո՞վ է կառուցելու այդ Հայաստանը: Այս պահին մենք ունենք իշխանություն, որը ց ավոք իր իշխանության գալու առաջին իսկ օրից զբաղված է միայն փակելով ու քան դելով պետական ու պետականաշեն, ազգային ու հայրենաշեն կառույցներն ու նախագծերը…..

Շուտով ձևավորվելիք ԱԺ-ում էլ դիմությունն ու ընդիմությունն ավելի շատ իրենց գոյության շարունակության իրավունքը հաստատելու համար են աշխատելու և հազիվ թե կարողանան էական փոփոխություն բերել այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող երկրին սպ առնացող «դժվար ու սուր» որոշումների կայացման հարցում…..

Արտախորհրդարանական «փորձառու» ընդիմությունը հանուն «կառուցողական համագործակցության» ձեռք մեկնեց երկիրը պարտության պ ատերազմի տարած, կապի տուլյանտ ու օտար ուժերի խամաճիկ իշխանությանը և դեռ հայտնի չէ, թե ինչպես կդիրքավորվի, իսկ իրական ընդիմության դաշտը թողնվեց միայն մի քանի «նորաթուխներին», որոնք կայանալուն զուգահեռ պիտի կարողանան նաև պատվով կատարել այդ գործը…..

 

Երկրում համատարած հետընտրական հաշվեհարդարներ են ու «արդար» ընտրությունների օրինական հաղթողների լեզվահանդեսներ…. ժողովուրդը զբաղեցվում է՝ իրական վտ անգներից հայացքը շեղելու և չուշացած ընդ վզումներ թույլ չտալու համար….. Իսկ սահմաններին չկա անվտա նգություն…..Չկա արտաքին գործերի նախարարություն, չկա դիվանագիտություն….. Չկա գյուղատնտեսության, չկա մշակույթի նախարարություն….

Իսկ կրթությունը սրընթաց անդունդ է գլորվում……. Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները աննախադեպ խայտ առակ արդյունքներ են գրանցում. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը, Մայր բուհը դարձել է կամայականությունների և ապօ րինությունների

փորձադաշտ և ազգայնականության թշն ամիները «խաղաղակրթական միտումներով» շուտով «կապազգայնացնեն» այն՝ նշանակված նոր ռեկտորով, որի վերջապես կլուծի այն անլուծելի խնդիրը, թե «….. ինչ հասարակություն ենք ուզում կրթել։ Ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»….

Խանութներում ժողովուրդը վրդովված նայում է օրօրի թանկացող ձեթին եւ անհետացող շաքարավազին ու վերջնականապես խճճվում նախկիններ-ներկաններ գլուխկոտրուկի լաբիրինթներում….. Եվ այսպես ամեն օր «նահանջում ենք առանց երգի»՝ …..կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եւ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին…..

Եվ «նահանջող» մի ամբողջ երկիր կառավարվում է ընդամենը «сам себе режиссер» հաղորդաշարի սկզբունքով…. Իսկ այս ամենին, որպես դիտորդ, ունենք միայն ամեն օր նոր արհավիրքի սպասումով արթնացող ժողովուրդ, որին չի տրվում ոչ նպատակ, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ համատարած պարտությունից դուրս գալու, վերկանգնվելու կամ վերակերտվելու հույս ու հավատ…..

Իսկ աշխարհաքաղաքական քամիները դեռ միայն ծաղրալի սուլում են ու տողատակով հուշում՝ «ընտրել եք, վայելեք…..», և իրականում այս ընտրության արդյունքները լիարժեք «վայելում են», միայն թե Ադրբեջանում ու Թուրքիայում: Եվ………. որտե՞ղ է հույսի այն բարակած շողի ծայրը, որից բռնած պիտի քայլենք, մաքառենք ու հասնենք անհավատալիին: Հույսի, որ կարող է դառնալ հավատ և ապագա հաղթանակ…. և պետք է դառնա: (շարունակելի)

Понравилась статья? Поделиться с друзьями: