Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյան

Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։

Չէ, բայց դուք պատկերացնու՞մ եք Հայաստանի վարչպետն Իտալիայում փաստացի հայտարարել ա, որ Հռոմի Պապը Վատիկանի պադվալներում թաքցնում ա Հայաստանը թալանած նախկին պաշտոնյաներին՝ դրանով իսկ իր պաշտպանության տակ առնելով կոռուպցիոներներին․․․

Այսինքն, Հռոմի Պապը խանգարում ա Նիկոլին կոռուպցիան բացահայտել ու պատժել կոռուպցիոներներին…

Այսինքն Պապը ևս հակահեղափոխական է ու սև…

Բայց Նիկոլը չի հանձնվում և ապագայում պատրաստվում է Ջեյմս Բոնդի դեմքով մտնել Վատիկանի պադվալներ ու հանել այդ պադվալներում թաքնվող կոռուպցիոներներին…

Հուսով եմ Հռոմի Պապը Նիկոլի այս հայտարարություններին հումորով կվերաբերվի և պաշտոնական Վատիկանը դիվանագիտական նոտա չի տա պաշտոնական Երևանին կամ ավելի ռադիկալ քայլերի չի գնա՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում…

Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ…

Понравилась статья? Поделиться с друзьями: