Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին․ «Հրապարակ»

Ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու․ Սյունիքի մարզպետը՝ հանրահավաքին մասնակցելու մասին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինքն այսօրվա հանրահավաքին, որ հրավիրել է Նիկոլ Փաշինյանը, մասնակցելո՞ւ է։

Ի պատասխան՝ մարզպետն ասաց․ «Հիմա ինձ մոտ ժողով ա, Ակների համայնքը և Վերին շենի համայնքը հեն ա՝ իմ մոտ, ես խորհրդակցություն եմ անցկացնում Գորիսում»։

-Շատ լավ, իսկ հանրահավաքին մասնակցելո՞ւ եք։

-Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում։

-Ինձ հետաքրքում է՝ մասնակցելո՞ւ եք հանրահավաքին։

-Ես ասի՝ ես իմ տեղը աշխատում եմ, ես չեմ գալու։

-Իսկ ձեր մարզից մարդիկ կա՞ն, որ գալու են, Դուք ասե՞լ եք սյունեցիներին, որ գան Երևան՝ հանրահավաքի։

-Ես ոչ մեկին էլ չեմ ասել։

-Պարզապես երեկվանից տարբեր ձայնագրություններ են պտվում, լուրեր, որ մարզպետարանների կողմից հանձնարարություն են  տվել՝ մարդ ապահովել։

-Ո՞վ ա ասել, նման բան չկա։ Մենք մեր առօրյա կյանքով զբաղվում ենք այսօր, աշխատում ենք մեր տեղը, մեր ժողովրդի հետ, մեր խնդիրներն ենք պարզում, նման բաներ չկա։

-Սյունեցիները պատրա՞ստ են գալ Նիկոլ Փաշինյանին աջակցության։

-Եկեք չխորանանք, էլի, էդ հարցերով, ով պատրաստ ա՝ կգա, ես ի՞նչ իմանամ։

-Սյունիքում դժգոհությունը մեծ է իշխխանություններից, մի քանի օր առաջ էլ Կապանում մեծ հանրահավաք էր կազմակերպվել ընդդեմ Փաշինյանի, ուզում եմ իմանալ՝ մարդիկ կգտնվե՞ն Սյունիքում, որ աջակցում են Փաշինյանին ու կգան այսօր հանրահավաքի։

-Իհարկե, աջակցողները գալու են, բայց ես ի՞նչ իմանամ՝ գալու են, թե չեն գալու։

-Իրենք իրենց կամքո՞վ են գալու, թե՞ Դուք կկազմակերպեք։

-Չեմ իմանում, ես բան չեմ ասել ոչ մեկին։

-Մի խոսքով՝ Դուք չեք մասնակցի, Դուք այդ պահին աշխատանքի եք լինելու։

-Ասում եմ՝ ես ոչ մեկից ոչ տեղյակ եմ, ոչ էլ իմանում եմ՝ գալու են, թե չէ։ Մարզպետարանի աշխատողները լրիվ իրանց տեղը աշխատում են։ Էսօր վարչապետի խորհրդականը գալու ա, որ իրան վերցնեմ գնամ Արահյուս գյուղ, որ ժողովրդի հետ հանդիպենք։ Մեր օրակարգը դա է։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: