Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար

Հ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը՝ 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:                                                                                                                                                       Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: