ԱԱԾ-ն հերքում է, որ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպանելու համար Թուրքիայից խումբ է հրավիրել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից:

Հիշեցնենք, որ LIVEnews.am  գրել էր, որ իր հավաստի տվյալներով   թուրքական 13 հոգանոց հատուկ ջոկատայինների խումբը  հատել է Վրաստանի հետ Հայաստանի սահմանը և  գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Խմբում ընդգրկված են. թուրքական 3-րդ բանակի, ռազմական հետախուզության, հետախուզության պլանավորման և համակարգման օպերատիվ վարչության ներկայացուցիչներ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: