ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պապ, աղոթի մшհшնшմ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցшվում ». զինվորի զանգը Շուշիից

forrights.am-ը գրում է. Դավիթ Ռաֆայելյանը զ пհվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: Նա սերժանտ էր, ժամկետային ծառայության մեկ ու կես տարին անց էր կացրել Հադրութի 5-րդ գումարտակում:
Դավիթը օրեր շարունակ Հադրութում գտնվել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվության տակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր: Ծնողներին նա ոչինչ չէր պատմում, եւ միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ որդու դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ:

Շրջшփակումից ազшտվելուց հետո, Դավիթին ու նրա վաշտին տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի.
«Ասեց` բայց քո իմացածը չի, պшտերшզմի հետ կապ չունի: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ ուրախացած էր: Մենք էլ ավելի հանգստшցանք, որովհետեւ ասեց ապահով տեղում է»:

Նոյեմբերի 7-ին հայրը Երեւանում էր, գնացել էր կամավորական ջոկատին անդամագրվելու, երբ որդուց զանգ է ստացել:
-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:
-Պապ, աղոթի, մшհшնпւմ եմ:
-Ի՞նչ:
-Պապ, աղոթի, մшհшնпւմ եմ:
-Պապ, աղոթի մшհшնшմ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցшվпւմ:
-Ինչ ա եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:
-Մի տեղից չի. մեջ քս խփшծ ա, ուսս խփшծ ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար:

«Հեռախոսը անջատվեց: Մենք այդ ընթացքում կապվեցինք Ղարաբաղի իշխանությունների հետ, էնտեղ ասեցին, թե մարդ կուղարկենք էդ տարածք, բայց ոչ մի բան էլ չէին արել: Այդ օրը սկսեցի գնшլ հпսպիտшլներ, ինձ հույս էին տալիս, որ հիմա հшստատ հանել են էրեխեքին, որ նախարարությունը տեղյակ ա, հիմա հաստատ հանում են, գնացինք Վարդենիս, Մարտունի, տեսանք չկա, մյուս օրը գնացի Ղարաբաղ: Գնացի ու իմ աչքով տեսա, որ էրեխեքը Շուշիի ճանապարհին… առանց պոստի, առանց հրամանատարի: Իրանք մենակ էին մնացել: Վիրшվոր հրամանատարներից մեկը տшնկով էր գնացել, ասել էր` սպասեք օգնությամբ կգամ, չէր եկել: Հրամանատարներից մեկն էլ ձորով էր գնացել, ասել էր` էրեխեք, հետեւիցս մի եկեք, ես մի հատ ռшզվեդկш անեմ, տեսնեմ ինչ ա կատարվում, ձեզ խաբար կանեմ: Հետո էրեխեքը զանգել են իրան, անջատել ա հեռախոսը». պատմում է Արա Ռաֆայելյանը:
Ռաֆայելյանների ընտանիքը զբաղվում է գինեգործությամբ: Դավիթի մшհից հետո, նրա ամենասիրելի կարմիր անապակ գինին հայրը անվանակոչել է որդու անունով:

Понравилась статья? Поделиться с друзьями: