Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ մարզպետ

Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է․ մարզպետ

Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով՝ Տավուշի մարզի առանձնահատկությունը՝ Հայաստանի դարպաս հանդիսանալն է հենց պատճառ հանդիսացել վիրուսի՝ մարզ թափանցմանը։

«Օրական 100-ից ավել ավտոմեքենաներ հատում են Վրաստանի սահմանը։ Մեր պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այդ տեղաշարժը, բայց կարող են լինել նաև այսպիսի դեպքեր»,- ասաց Չոբանյանը։

Չոբանյանի խոսքով՝ մարզում կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։

«Մարզում ունենք 7 սանիտարական անցակետեր, որոնց նպատակը ոչ միայն հիվանդ կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերումն է, այլև ներքին միգրացիոն շարժերի կանոնակարգումը»,- ասել է մարզպետը։

Понравилась статья? Поделиться с друзьями: