Տանը մոծակներից ազատվելու շատ պարզ հնարք

Մոտենում է ամառը, իսկ ամառվա հետ էլ՝ մոծակների դեմ ամենօրյա պայքարը։ Այսօր Positive-ը մոծակներից ազատվելու մի շատ պարզ հնարք է առաջարկում։

Սուրճի նստվածք

Պարզվում է որ սուրճի հին չորացած նստվածքը մոծակների դեմ պայքարող շատ էֆեկտիվ միջոց է։ Մոծակներն ու մյուս միջատները չեն տանում այս հոտը։

Ինչպե՞ս անել.

1. Հավաքեք սուրճի մտացորդները բաժակների տակից, դրեք ափսեի վրա և վերևից փակեք փայաթիթեղով։ Ափսեն թողեք չոր և զով տեղում մինչև լրիվ կչորանա։

2. Այնուհետև ափսեն դրեք այնպիսի տեղ, որ երեխաների ձեռքը չհասնի, լուցկիով վառեք նստվածքը և հենց այդ ծուխն էլ կքշի մոծակներին։

3. Սուրճի նստվածքը կարելի է օգտագործել նաև որպես բզեզների պաշտպանվելու միջոց։ Այն պետք է ցանել տան շուրջը և բզեզները տուն չեն մտնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Понравилась статья? Поделиться с друзьями: