Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ․․․ երբ կփոխվի եղանակը

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 24-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Понравилась статья? Поделиться с друзьями: