«Սա կենաց մահու կռիվ է». Արայիկ Հարությունյանի մարտակոչը

«Սա կենաց մահու կռիվ է». Արայիկ Հարությունյանի մարտակոչը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մարտակոչը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:
Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:
Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության:
Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: