Ռուսները Ստեփանակերտում մզկիթ կկառուցեն

Իսկ դուք տեղյա՞կ եք, որ ռուսները ուղղափառ եկեղեցի ու մզկիթ են կառուցում ոչ միայն Ակնայում` ռուս-թուրքական կենտրոնում։ Եկեղեցի և մզկիթ կկառուցվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, որը ռուս խաղաղապահների տրամադրության տակ է։ Հիմա եկեղեցական ծեսերը կատարվում են փոքր կցասայլակում, սակայն եկեղեցին արդեն կառուցվում է։ Իսկ ռուս խաղաղապահների շարքերում գտնվող բազմաթիվ մահմեդականների համար կկառուցվի նաև մզկիթ։

Տարիներ առաջ, երբ ավարտվել էր Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցումը, Սերժ Սարգսյանը խոստացել էր լինել Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորը։ Թռիչքը տեղի չի ունեցել, բայց 2020 թվականին պարզ դարձավ, թե ում համար է կառուցվում օդանավակայանը և ով է այնտեղ բազա պատրաստում իր համար։ Ճիշտ է, օդանավակայանը հիմա նույնպես չի ծառայում իր ուղիղ նպատակներին, սակայն երբ թուրքերը տան իրենց համաձայնությունը, այն կսկսի աշխատել։

Իսկ մինչ այդ ակնտեղ, ինչպես և Ակնայում, ռուս խաղաղապահները փորձում են ցույց տալ «համատեղ գոյատևման» օրինակ։ Իսկ եզրափակիչ տեսարանն, ըստ երեւույթին, պետք է լինի մայիսի 9-ի շքերթը: Ստեփակերտում քննարկում են, թե որտեղ է տեղի ունենալու շքերթը, օդանավակայան-բազայի տարածքո՞ւմ, թե Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Արցախում շատերի մոտ արդեն հարցեր են առաջանում պատերազմում ռուսների դերի վերաբերյալ․ ինչու՞ էր պատերազմը դադարեցվել այն պահին, երբ թշնամին հասավ Շուշի, ինչու՞ էր օդը բաց, չնայած «համատեղ» ՀՕՊ-ին, ինչու՞ ենք մենք դեռ ՀԱՊԿ-ում:

Շատերն են կարծում, որ ռուսներն այստեղ երկար չեն մնալու, ինչպես նաև, որ Ռուսաստանը չի ճանաչելու Արցախի անկախությունը։ Ընդ որում, շատերն ասում են, որ Հայաստանի հետ կապը թուլացել է. բոլորը շնորհակալ են պատերազմի ժամանակ Հայաստանի և սփյուռքի տրամադրած աջակցության և ներկայիս սոցիալական օժանդակության համար։ Բայց քաղաքական առումով, Հայաստանը չի ցանկանում իր վրա վերցնել Արցախի համար պատասխանատվությունը, թողնելով նրան ռուս-թուրքական «համատեղ հոշոտմանը»։ ՀՀ խորհրդարանը չի քննարկում նույնիսկ Արցախի կարգավիճակի ճանաչման հնարավորության հարցը՝ անկախություն կամ միացում։ Միջազգային դերակատարները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, նախատում են Երևանին այն բանի համար, որ Արցախի անկախությունը դեռևս ճանաչված չէ։

Ադրբեջանում պարբերաբար անցկացվում են ակցիաներ՝ պահանջելով Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին և հիշեցնում, որ Ռուսաստանը չունի խաղաղապահ առաքելության մանդատ։ Ֆրանսիան և ԱՄՆ խոսում են «կարգավորման հայտնի սկզբունքներին» վերադառնալու անհրաժեշտության մասին, այդ թվում միջազգային խաղաղապահների տեղակայումը։ Հայաստանը վարչապետի մակարդակով շնորհակալություն է հայտնում ռուս խաղաղապահներին անվտանգության համար և չի խոսում Հայաստանի պատասխանատվության կամ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու մասին։ Արցախը դեռ հետևում է, թե խաղաղապահները որտեղ կանցկացնեն շքերթը, կորսված Շուշի Ազատագրման օրը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: