«Պետք է փոխանակվեն ոչ միայն պատերազմի ժամանակ գերեվարված, այլև՝ դրանից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք». վարչապետ

«Պետք է փոխանակվեն ոչ միայն պատերազմի ժամանակ գերեվարված, այլև՝ դրանից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք». վարչապետ

«Այսօր ամենակարևորը՝ առաջիկա անելիքներից, մեր գերվարված հայրենակիցների վերադարձն է: Այստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, և ըստ էության, համեձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ. ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ժամանակ գերեվարված, այլև՝ պատերազմից առաջ հայկական և Ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն»,-այսօրվա տեսաուղերձում հայտատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ վերադարձնենք միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստն այս պահին հաստատված է պաշտոնապես, և այլ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, և ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք»,- ասել է վարչապետը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: