«Ունեցել եմ մեծ այգի, մի քանի տոննա նուռը, կարալյոկը վրան թողել ու փախել եմ, թուրքը նկարել, ուղարկել է». քաշաթաղցի

Քաշաթաղում 19 տարի 2 տուն եմ ունեցել, բոլորը թողել եմ. 2 մեքենա եմ թողել։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի բնակիչներից մեկը։

Բնակիչները Կառավարությունից պահանջում են իրենց կորցրած գույքի փոխհատուցում.

««Հիմա Արարատ գյուղում եմ ապրում՝ ուրիշի տանը, ունեմ հաշմանդամ, ունեմ պատերազմից վերադարձած ճանապարհին ավտովթարից վնասվածք ունեցած երեխա, չի կարողանում աշխատել, ողնաշարի կոտրվածք ունի։ Մնացել ենք օդի մեջ, ոչ տուն ունենք, ոչ ապրուստ ունենք։ Որտեղ, որ մնում ենք, ոչ ոք չի մնա. վերեւից կաթում է, պատուհան չկա, հողի վրա ենք։ Այնտեղ 2 տուն ենք թողել, մեկը՝ Քաշաթաղում, մյուսը՝ Հադրութի Ուխտաձոր գյուղում։ Ունեմ ապառիկներ, որտե՞ղ աշխատեմ, ո՞նց աշխատեմ։ Ես տուն եմ ուզում, ես իմ տունն եմ ուզում»։

Քաշաթաղի բնակիչներից մեկը պատմեց, որ իրենք 2 ամիս առաջ էլ են եկել, սակայն որեւէ պատասխան չի եղել, ասել են՝ սպասեք. «Մեր համայնքի ղեկավարն է հանդիպել վարչապետին, ասել է՝ մի շաբաթից ձեր պատասխանը կտանք, մինչեւ այսօր ոչ մի բան չկա»։

Բնակիչներից մեկն ասաց, որ պետությունից սշկզբում սնունդ են ստացել, բայց հիմա ոչինչ չեն ստանում։

«Այնտեղ լավ ենք ապրել։ Ես ունեցել եմ մեծ այգի։ Մի քանի տոննա միրգը, նուռը, կարալյոկը վրան թողել ու փախել եմ, թուրքը նկարել, ուղարկել է։ Խանութս լիքը, մեշոկով նրբերշիկ եւ այլն տվել եմ զինվորականներին ու հոկտեմբերի 18-ի երեկոյան փախել եմ։ Ամեն ինչով սարքած երկու հարկից տունս թողել եմ։ 20 տոննա գարի եմ ունեցել։ Սա խի՞ղճ է։ 68 տարեկան եմ, ասում են՝ արի գնանք Ղարաբաղ ապրենք։ 68 տարեկան կինը գնա Ղարաբաղը նորից հող դնի՞, ինչի՞ համար, նորից տա՞մ թուրքին»,- պատմեց քաշաթաղցիներից մեկը։

Աղբյուր 

Понравилась статья? Поделиться с друзьями: