Մեկդ չթփրտա, մեկդ չփորձվի Արցախի հպարտ քաղաքացու կամքի դեմ բռնանա

Ուրեմն ասում եմ էս մարտի 31֊ին կայանալիք ընտրություններում՝ գյուղապետ կլինի, քաղաքապետ կլինի, պաշտոնավոր կլինի, թե սրան նրան թելադրող կլինի, մեկդ չթփրթա, մեկդ չփորձվի Արցախի հպարտ քաղաքացու կամքի դեմ բռնանա, մեկդ չփորձվի որևէ քաղաքացու որևէ բան հարկադրել, Ազատ Հայրենիք կուսակցության անդամ, կամ ներկայիս իշխանության գյուղապետեր կամ քաղաքապետեր վեր ընկեք ձեր կաբինետներում և արեք ձեր լիազորությունների սահմանում նախատեսված աշխատանքը։

Չփորձվե՛ք որևէ քաղաքացու ասել, թե ում պիտի ընտրի, քաղաքացին շատ լավ գիտի, թե ում պիտի ընտրի և քաղաքացին կկատարի իր ընտրությունը։ Պա՞րզ էր

Մի բարի խորհուրդ էլ ժողովրդին։ Մի վաճառիր ձայնդ ինչ֊որ կոպեկների դիմաց, որ 2 ամիս ապրես, հետո 5 տարի նորից լացելու ես ու բողոքվես, բայց էլ քեզ ոչ մեկ բանի տեղ չի դնի մինչև հաջորդ ընտրություն։ ՄԻ ՎԱՃԱՌՎԻ՛Ր
Արթուր Օսիպյանի ֆեսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: